Ադրբեջանի ընդդիմությունը բողոքի ակցիայի է պատրաստվում
Բաքվի քաղաքապետարանը թույլատրել է Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությանը դեկտեմբերի 14-ին երկրի քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով բողոքի ցույցի անցկացումը, հաղորդում է haqqin.az պորտալը:
Կուսակցության փոխնախագահ Գյուլլագ Ասլալըի խոսքով՝ ակցիան անցկացվելու է «Մեհսուլ» մարզադաշտում՝ կիրակի: Ակցիայի կազմակերպիչները նախատեսում են մարզադաշտում հավաքել առնվազն 3000 քաղաքացիների: Կուսակցությունը հավաքին հատուկ հրավերքներ է ուղարկել այլ կուսակցությունների անդամների ևս: