Ադրբեջանի ընդդիմությունը պատրաստվում է բողոքի մեծ ցույցի
Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհուրդը Բաքվում հերթական բողոքի ակցիան կանցկացնի, հաղորդում է Azaldig-ը՝ հղում անելով Ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլըին:
Հասանլըի խոսքով՝ ակցիան տեղի է ունենալու նոյեմբերի 10-ին՝ «Մեհսուլ» ստադիոնիում:
«Ցույցի հիմնական պահանջը լինելու է երկրում ճնշումների դադարեցումը և քաղբանտարկյալներին ազատ արձակելը»,-հայտարարել է նա: