Մեր գլխավոր նպատակը մնում է Եվրամիությանն անդամագրվելը. Դավութօղլու
Եվրամիության կազմում ընդգրկվելը Անկարայի համար ռազմավարական հարց է, Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցիի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
«Որքան էլ փոխվեն պայմանները, Թուրքիայի համար ԵՄ-ին անդամագրվելը ռազմավարական կարևորագույն խնդիր է: Մենք Եվրոպայի անբաժան մաս ենք հանդիսանում և այդ նպատակը մեր օրակարգում է մշտապես»,-ընդգծել է Դավութօղուն:
Նրա խոսքով՝ Եվրոպական միության շուկան հզոր տնտեսություն ունեցող Թուրքիայի հետ էլ ավելի կհզորանա: Իր հերթին, Իտալիայի վարչապետը խոստացել է, որ հարցը կբարձրացնի 2015 թվականի հունվարին ԵՄ-ի նախագահությունը հանձնելու ժամանակ: