ԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համար
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Փոլ Ու. Շնայդերի և Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի հետ մասնակցեցին Եղեգնաձորի նոր հրշեջ կայանի բացման արարողությանը։
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակում Միացյալ Նահանգները 1.1 միլիոն դոլար է ներդրել նոր կառույցի ստեղծման համար՝ Վայոց ձորում արտակարգ իրավիճակներին արձագանքման և քաղաքացիական պաշտպանության կարողություններն ամրապնդելու նպատակով։
Ժամանակակից կայանը կօգնի առաջին արձագանքողներին ավելի արդյունավետ սպասարկել տեղական համայնքները և կամրապնդի տարածաշրջանի՝ արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունը։
Մենք շարունակում ենք աշխատել Հայաստանի հետ՝ քաղաքացիական անվտանգության, արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և դիմակայուն համայնքների ամրապնդման ուղղությամբ։ Սա Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև խորացող կապերի և ընդլայնվող համագործակցության ևս մեկ օրինակ է։