Մեր վեճի պատճառը Մոսկվայում է. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուս-բելառուսական վեճի պատճառը, որն առաջացել է մի շարք բելառուսական սննդամթերքների արտահանման հետ կապված, պետք է գտնել Մոսկվայում, այլ ոչ Մինսկում, հաղորդում է Ria Novosti-ն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը վերջերս արգելել էր բելառուսական շուրջ 20 սննդարդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի ներմուծումը՝ պատճառաբանելով, որ դրանցում հայտնաբերվել է АЧC վիրուս:
«Ես ուզում եմ ռուս խելացի քաղաքագետներին ու լրագրողներին խորհուրդ տալ, որպեսզի դրա պատճառը փնտրեն Մոսկվայում, այլ չ Բելառուսում: Չնայած դա նրանց խնդիրն է: Ուզում եմ ընդգծել, որ մենք կարիք չունենք Ռուսաստանի հետ հարաբերությունները ինչ-որ մակարդակի հասցնել, դամեզ ամենևին պետք չէ,մանավանդ այն դեպքում, երբ վեճը մեր պատճառով չի տեղի ունեցել»,-ասել է Լուկաշենկոն: