Մինչև տարեվերջ Ռուսաստանը ևս մեկ հումանիտար օգնություն կուղարկի Դոնբաս
Ռուսատսնը մինչև 2014 թվականի վերջը հումանիտար ևս 1 ավտոշարասյուն կուղարկի Դոնբաս: Այս մասին տեղեկացնում է Interfax գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ Հարավային տարածաշրջանի ղեկավար Իգոր Օդերին:
Վերջինիս խոսքով՝ օգնության մեջ կլինեն նաև Ամանորյա նվերներ՝ երեխաների համար:
Ռուսաստանը օգոստոսից մինչև հիմա հումանիտար օգնության 8 ավտոշարասյուն է ուղարկել Դոնբաս: Օգնության ընդհանուր քաշը կազմել է մոտ 11 տոննա: