211652_close_icon
views-count3458 դիտում article-date 15:00 11-12-2014

Մայր Աթոռը վերահրատարակել է Հայ Եկեղեցու 123-րդ գահակալ Տ. Տ. Գևորգ Դ. Կոստանդնուպոլսեցի Քերեստեճյան Հայրապետի կենսապատումը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 140-ամյակի առիթով վերահրատարակել է Հայ Եկեղեցու 123-րդ գահակալ Տ. Տ. Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Քերեստեճյան (1866-1882) Հայրապետի կենսապատումը` «Գևորգ Դ Մեծագործ Կաթողիկոս Ամենայն Հայոց» վերնագրով: Գիրքը ճեմարանի հիմնադրման 25-րդ տարեդարձի կապակցությամբ հեղինակվել է հայ ականավոր լեզվաբան, գրականագետ Մանուկ Աբեղյանի (1865-1944) կողմից: Այն մեծագույն հարգանքի և սիրո տուրք է 19-րդ դարի կեսերին գործած Գևորգ Դ Մեծագործ Հայրապետի խնկելի հիշատակին, ինչպես նաև արժանահավատ վավերագիրն է Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման և գործունեության: Գիրքը տպագրվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: [img]/ups/images/0812454001418292573748948.jpg[/img]

Նմանատիպ նյութեր