6553 դիտում
11:33 11-12-2014
Մինչև դանակը ոսկորին չհասավ, Մալաթիա վարչական շրջանի պատասխանատուներն ու պատկան մարմինները խոսքից չանցան գործի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, առավոտվանից մի քանի բրիգադներ սկսել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 89 շենքի բակում մարդաբոյ փոսերի խճալցման (շիբին) աշխատանքներ կատարել, որից հետո կատարվելու է ասֆալտապատում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Մինչև դանակը ոսկորին չհասավ, պատկան մարմինները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարության գլխավորությամբ խոսքից չանցան գործի»:
Ինչպես երեկ հայտնել էր [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը, դեկտեմբերի 10-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմանններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 89 շենքի բակում Grand Cherokee մակնիշի 17 ՏՕ 451 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 37-ամյա Իդա Նավասարդյանը բակ մտնելու ժամանակ մեքենայով արգելափակվել էր մոտ 40 սմ խորությամբ փոսի մեջ:
Կին վարորդին օգնության էին հասել շենքի քաղաքացիները և օպերատիվորեն նշված վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 18 փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել էր նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Լևոն Շահինյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները և ՃՈ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում էին. «Տևական ժամանակ է՝ պատկան մարմինները ջրագծեր են անցկացնում և փորման աշխատանքները կատարել, վերջացրել են, սակայն նշված փորված հատվածներում, որը անցնում է մոտ 150-200 մետրը, ոչ մի նախազգուշացնող ցուցանակներ և լուսավորման սարքեր տեղադրված չեն, մինչդեռ նրանք պարտավոր են անել այդ ամենը և պետք է լինի նաև ցուցանակ, որտեղ սևով սպիտակի վրա պետք է գրված լինի, թե երբ են սկսել և երբ են ավարտելու և որ կազմակերպությունն է կատարում այդ աշխատանքները: Ճիշտ է, մենք գոհ ենք, որ այդ ամենը արվում է, սակայն բնակիչներին նեղության մեջ գցելու, մարդաբոյ փոսերը շաբաթներով բաց թողնելու հաշվին, ստացվում է, որ Մալաթիայի թաղապետարանի և պատկան մարմինների լավ աշխատանքը վերջում դառնում է հայտնի «կարմիր կովի» պատմությունը, երբ կովը կաթ է տալիս, վերջում տված կաթը աքացի է տալիս և թափում»: Բնակիչները ասում էին նաև, որ այդ փոսերի համար մի քանի անգամ ահազանգել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, սակայն «սայլը տեղից չի շարժվել»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)