4627 դիտում
21:46 28-08-2024
Մինչև դանակը ոսկորին չհասավ, պատկան մարմինները վտանգավոր երկաթե գովազդային վահանակի վրայից չհեռացրեցին քամուց պոկված ցուցանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Օգոստոսի 25-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ է հրապարակել Կոտայքի մարզում տեղի ունեցած արտակարգ իրավիճակի մասին, երբ ողջ գիշեր ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ, և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները մոտ 14 ժամ հերթապահություն են իրականացրել, որպեսզի երկաթե գովազդային վահանակից քամու հետևանքով կախված երկաթե ցուցանակը չընկնի և վնաս չպատճառի քաղաքացիներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հաջորդ օրը պատկան մարմինները ժամանել ու ապամոնտաժել են վտանգավոր երկաթե ցուցանակը՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, վերամբարձ կռունկ ու ավտոքարշակ։
Այդ ողջ ընթացքում նրանց օգնել են Չարենցավանի փրկարարները, իսկ Կոտայքի մարզի պարեկները շարունակել են հերթապահություն իրականացնել։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 25-ին Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի վարչական տարածքում ուժեղ քամու հետևանքով երկաթե գովազդային սյան վրայից պոկվել ու կախվել էր հսկայական երկաթե ցուցանակը։
Մոտ 14 ժամ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու հերթապահ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ելնելով քաղաքացիների անվտանգությունից, հերթապահություն էին իրականացրել։
Քամին այնպես էր ճոճում վտանգավոր երկաթե ցուցանակը, որ ամեն վայրկյան հնարավոր էր այն պոկվեր և եթե այդ պահին նշված վայրով ավտոմեքենաներ անցնեին, կար վտանգ, որ այն կընկներ մեքենաների վրա։
Գրեթե մի քանի անգամ պարեկային ծառայությունը փորձել էր պատասխանատուներից ճշտել, թե որ կառույցն է այն ապամոնտաժելու, բայց ստանում էին պատասխան, թե դա մեր իրավասության մեջ չէ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ կառույցները Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ», Կոտայքի մարզպետարան և Կոտայքի մարզում գործող հյուրանոցային համալիրներից մեկի սեփականատերերն էին, ովքեր պատասխանել են, թե ով տեղադրել է նա էլ պետք է ապամոնտաժի։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2194 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)