Ռուսաստանում հացի10 % թանկացում է սպասվում
Մոտ ժամանակներս Ռուսաստանում հացի գնի թանկացում կլինի, սպառողները նախազգուշացրել են այդմասին, չնայած այն հանգամանքին, որ ընթացիկ տարում ցորենի առատ բերք է եղել Ռուսաստանում, գրում է Kommersant թերթը:
Թերթը նշում է, որ ռուսական խոշորագույն "Лента", "О'кей", X5 Retail Group և "Дикси" ընկերությունները սպասվելիք հացի գնի թանկացման մասին արդեն իսկ իրազեկվել են, ինչը բացատրել են ալյուրի, շաքարի, ցորենի, ինչպես նաև տրանսպորտային փոխադրամիջոցների և փաթեթավորման մեծ ծախսերով:
"Руспродсоюз" ասոցիացիայի զարգացման գծով տնօրեն Դնիտրի Վոստրիկովը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, հացի գնի թանկացումն անվանել է հիմնավորված երևույթ: Վերջինիս խոսքով՝ այս տարվա հոկտեմբերի համեմատությամբ ալյուրը թանկացել է 22%-ով, ինչն էլ պայմանավորված է եղել ցորենի թանկացմամբ: