4739 դիտում
09:35 18-12-2019
Հայաստանում կյանքը կթանկանա 5-7 տոկոսով. սպասվում է մոտ 700 ապրանքատեսակի թանկացում․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, անդամակցելով ԵՏՄ-ին, Հայաստանը միացել է նաև միասնական մաքսային սակագներին: Սա ինքնին ենթադրում էր, որ ակնկալվում է զգալի քանակի ապրանքների մաքսատուրքերի բարձրացում:
Վերջինիս ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար:
Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին:
Եվ հունվարի 1-ից սպասվում է մոտ 700 ապրանքատեսակի թանկացում։ Կարծիք կա, որ դրանց մեջ քիչ չեն այնպիսի ապրանքները, որոնք, այսպես ասած, «ամեն օր չես գնում»:
Սակայն մասնագետները պնդում են, որ միևնույն է, թանկացումները մարդկանց կենսամակարդակի վրա ընդհանուր առմամբ էական ազդեցություն թողնելու են:
Ի դեպ, գյուղատնտեսության ոլորտը զերծ չի մնալու թանկացումներից։ Մասնավորապես՝ հունվարի 1-ից թանկանալու է նաև գյուղատնտեսական մթերքի, կենդանիների կերի, հացահատիկի, հացահատիկի սերմնացուի մաքսազերծումը. դրանց համար ներմուծողները սահմանին կվճարեն 3-4 տոկոսով ավելի գումար, իսկ պարարտանյութերի համար՝ 2,5-4 տոկոսով ավելի։
Մյուս կողմից՝ 2020թ. հունվարի 15-ից ուժի մեջ է մտում օրենսդրական նորմը, ըստ որի՝ անասունի մորթը պետք է իրականացվի սպանդանոցներում:
Անասնապահությամբ և մսի վաճառքով զբաղվողները մտահոգություն ունեն, որ այս ամենի արդյունքում մսի գնի էական թանկացում կարող է տեղի ունենալ:
Իսկ ընդհանուր առմամբ, ըստ որոշ տնտեսագետների հաշվարկների, առաջիկա ամիսների ընթացքում կյանքը Հայաստանում հերթական անգամ կթանկանա, նախնական հաշվարկներով, սկզբի համար 5-7 տոկոսով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7575 դիտում
15:20 09-02-2017
ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 13 տոննա դեմպինգային ապրանքատեսակի քողարկման փորձը
777 դիտում
16:40 06-04-2020
Արցախի առևտրային օբյեկտներում արձանագրվել է 5 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն
1713 դիտում
16:08 12-01-2021
Ստեփանակերտում 17 ապրանքատեսակի գներն աճել են, 5-ինը՝ նվազել
Այս բաժնից
1657 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1288 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»