211652_close_icon
views-count1101 դիտում article-date 17:34 04-11-2014

Էներգետիկայի նախարարը վստահեցրել է, որ 2015-ին էլեկտրաէներգիայի թանկացում չի սպասվում

Վարդան Այվազյանը մի ժամում հինգ ոլորտի ներկայացուցիչ ճանապարհեց։ Իսկ հենց Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի ներկայացուցչին բարի լույս ասաց, մթնոլորտն աշխուժացավ։ Ամեն ինչ սկսվեց Հովհաննես Մարգարյանի անմեղ հարցից, Ռոբերտ Նազարյանի փոխարեն եկած պաշտոնյայի անմեղ պատասխանից։ Պատգամավորն ակնարկում է՝ հոսանքի թանկացումը կապ ունի՞ հանձնաժողովի աշխատավարձի բարձրացման հետ։ Վարդան Այվազյանն անհանգստացավ՝ այս ի՞նչ են ասում, լրագրողներն էլ գրում են։ Հովհաննես Մարգարյանն արդարացումներ չի ընդունում՝ հազիվ է անկեղծ պատասխան պոկել։ Ոգևորվել է իր բացահայտումից՝ ահա որտեղ է թաղված շան գլուխը։ Վարդան Այվազյանն էլ հակառակն է ապացուցում։ Օրինակներն ավելի պատկերավոր են դառնում։ Ասաց ու կարծես ի միջիայլոց Մարգարյանին իրենց մտերմիկ կապերը հիշեցրեց, գետնախնձորի ներմուծմանն արտոնություն տալու հարցին էլ լուծում կտան՝ ՕԵԿ–ը դա էր, չէ՞, տարին տասներկու ամիս պահանջում։ Գետնախնձորն ազդեց, պատգամավորը մոռացավ հանձնաժողովի ներկայացուցչի անկեղծ պատասխանը, գնաց։ Հիմա էլ էներգետիկայի փոխնախարարին է հարցախեղդ անում։ Ցուրտը ցավոտ թեման հիշեցրեց՝ ինչու էր ատոմակայանը 80 օրով կանգնել, որ դրա պատճառով էլ էլեկտրաէներգիա թանկացավ։ Քաղած դասերը Բիշարյանին չեն հետաքրքրում։ Թանկացնելու փոխարեն խորհուրդ է տալիս կորուստները կարգի բերել, լևի գծերի հարցը լուծել։ Փոխնախարարը լևի գծերի մասին առաջին անգամ է լսում։ Գուցե կին–պատգամավորը դրանց տեղը ցույց տա։ Բիշարյանը վիրավորվեց՝ նմա՞ն է գործ տվողի։ Վարդան Այվազյանը սկսեց անհանգիստ շարժումներ անել։ Այստեղ զարմացած Վահրամ Բաղդասարյանը մտավ, գործընկերը տեղեկացրեց՝ ուր են հասել... Այվազյանը սրահի միակ կին–պատգամավորին չի ընդհատում՝ գենդերային օրենքի հեղինակն է։ Հետո ԲՀԿ–ական Մելքումյանի հարց–ելույթը սկսվեց ու չավարտվեց։ Նիստ վարողը նկատեց՝ ոնց որ Ազատության հրապարակում լինի։ Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/36337]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր