«Բարսելոնա»-ն հաղթեց ՊՍԺ-ին և խմբում գրավեց առաջին տեղը. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում «Բարսելոնա»-ն և ՊՍԺ-ն, որոնք վաղաժամ կերպով իրենց տեղը ապահովել էին հաջորդ փուլում, պայքարեցին խմբում առաջին տեղը գրավելու համար:
Արդեն 15-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը առաջ մղեց հյուրերին,սակայն 4 րոպե անց Լիոնել Մեսսին օգտվեց Լուիս Սուարեսի փոխանցումից և վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Մինչ ընդմիջման գնալը Նեյմարը հրաշալի հարվածով առաջ մղեց իր թիմին: Խաղօ վերջնական հաշիվը ձևակերպեց Լուիս Սուարեսը:
Արդյունքում «Բարսելոնա»-ն վաաստակեց 15 միավոր և շրջանցելով ՊՍԺ-ին, դարձավ F խմբի հաղթողը: Խմբում երրորդ տեղ գրավեց և Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճեց «Այաքս»-ը:
[b]«Բարսելոնա» - ՊՍԺ՝3:1[/b]
Գոլեր՝ Մեսսի 19՛,Նեյմար 42՛, Սուարես 77՛ - Իբրահիմովիչ 15՛