Խմբում երկրորդ տեղը ողբերգություն չի լինի «Բարսելոնա»-ի համար. Լուիս Էնրիկե
«Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում ՊՍԺ-ի հետ կայանալիք խաղից առաջ հարցազրույց է տվել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին:
«Առաջիկա խաղը մեծ նշանակություն ունի, բայց ես այն չէի անվանի մրցաշրջանի գլխավոր հանդիպումը: Մեզ դիմակայելու է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտներից մեկը: Փարիզցիները շատ բալանսավորված թիմ ունեն: Ես կնախընտրեի առաջին տեղով եզրափակել խմբային փուլը, սակայն երկրորդ տեղը ողբերգություն չի լինի»,-ասել է Լուիս Էնրիկեն: