«Հիստերիա» սարքելու փոխարեն զինվեք համբերությամբ. Մեդվեդեւը` ռուբլու արժեզրկման մասին
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը քաղաքացիներին կոչ է արել համբերությամբ զինվել եւ «հիստերիա» չսարքել ռուբլու կուրսի անկնման պատճառով:
«Ակնհայտ է, որ այդ փաստը հարվածում է հատկապես այն քաղաքացիների գրպանին, ովքեր աշխատավարձ են ստանում ռուբլով: Այսինքն, դա նվազեցնում է մեծամասնության գնողունակությունը: Պետք չէ այս ամենից հիստերիա սարքել: Լցվեք համբերությամբ եւ տեսնենք, թե իրադարձություններն ինչպես կզարգանան»,-ասել է վարչապետը:
Մեդվեդեւը հիշեցրել է, որ 2008-2009 թվականներին նույնպես ռուբլու արժեզրկում տեղի ունեցավ: Վարչապետը նշել է նաեւ, որ իր խնայողությունները պահում է ռուբլու տեսքով եւ տուժում է այնպես, ինչպես հասարակ քաղաքացիները: