211652_close_icon
views-count1009 դիտում article-date 19:18 10-12-2014

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Երվանդ Քոչարի 115-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսը. ֆոտոռեպորտաժ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Գաֆէսճեան արվեստի կենտրոն՝ դիտել Երվանդ Քոչարի 115-ամյա հոբելյանին նվիրված «Քոչար. մարտահրավեր Ժամանակին» ցուցահանդեսը: Այն կազմակերպվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի միջթանգարանային համագործակցության ծրագրի շրջանակներում՝ Երվանդ Քոչարի թանգարանի հետ համատեղ: Ցուցահանդեսում ներկայացված է արվեստագետի ստեղծագործությունների ընտրանին՝ գլուխգործոցներ Քոչարի փարիզյան և երևանյան շրջաններից. գեղանկար, քանդակ, գրաֆիկական աշխատանքներ և տարածանկարներ: Ցուցադրությունն ընդգրկում է երեսուն աշխատանք Երվանդ Քոչարի թանգարանից և մասնավոր հավաքածուներից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր