211652_close_icon
views-count10238 դիտում article-date 18:14 10-12-2014

Այսուհետ 82-ամյա տատիկը իր սիրելի հեռուստահաղորդումները կդիտի թաղապետի նվիրած հեռուստացույցով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Ես շնորհակալ եմ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանից, իմ հարևաններ՝ Մարետայից, ամուսիններ՝ Իռայից ու Զարզանդից, որոնց շնորհիվ արդեն կարող եմ առանց գրելկայի՝ տաք սենյակում հեռուստացույց դիտել»: Այս խոսքերն այսօր ասաց Դավիթաշեն 2-րդ թաղամասի 3-րդ շենքի 20 բնակարանի բնակչուհի Արուսյակ Սամսոնյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռ.Բաղդասարյանի անմիջական հանձնարարությամբ այսօր տատիկին փոխանցվեց անհրաժեշտ սնունդ, էլեկտրական ջեռուցիչ, հեռակառավարմամբ հեռուստացույց և դեղորայք: Հարևանները ֆոտոլրագրողին ասում էին, որ թաղապետարանը նաև հոգացել է ծախսված գազի և էլեկտրաէներգիայի վաճարումները և ամեն օր 2 անգամ տատիկը կսնվի տաք սնունդով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000][url=https://shamshyan.com/hy/article/2014/12/09/36378/]SHAMSHYAN.com[/url][/color] -ը, դեկտեմբերի 9–ին, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հանձնարարականով, վարչական շրջանի պատասխանատուները այցելեցին Դավիթաշեն 2-րդ թաղամասի 3-շենքի 20 բն-ում բնակվող 82-ամյա Արուսյակ Սամսոնյանին: 82-ամյա տատիկը, ում խնամքով մի քանի տարի է զբաղվում էին հարևանները, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի միջոցով, խնդրանքով դիմել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի հնարավորության սահմաններում քաղաքապետը օգնի իրեն: Դավիթաշեն վարչական շրջանի ծառայողները իրենց մոտ գրանցել էին տատիկի տվյալները և հայտնել, որ թաղապետ Ռ. Բաղդասարյանի հանձնարարությամբ տատիկին կտրամադրվի անհրաժեշտ դեղորայք, օրը 2 անգամ տատիկի տուն կբերվի բարեգործական հիմունքներով սնունդ, շաբաթական 2 անգամ համապատասխան բժիշկը կայցելի նրան: Տատիկը Դավիթաշենի թաղապետարանի աշխատակիցների այցից անակնկալի էր եկել և շնորհակալություն էր հայտնում քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռ. Բաղդասարյանին, իր հարևաններին, իսկ վերջում խնդրել էր գոնե մի օգտագործած հեռուստացույց, որպեսզի ինքը կարողանա կտրվել դառը իրականությունից և հնարավորություն ունենա հեռուստացույց դիտելու: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր