211652_close_icon
views-count11775 դիտում article-date 17:27 10-12-2014

Ես թիրախ չեմ լինում, ես թիրախավորում եմ. ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյան

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը վստահ է, որ հեղափոխություն չի լինելու: Այդ մասին նա ասաց այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: «Ինչո՞ւ, որովհետև Գագիկ Ծառուկյա՞նն է գլխավորում այդ շարժումը» հարցին ոստիկանապետն արձագանքեց. «Որովհետև ես վստահ եմ, որ բոլորն էլ խելամիտ մարդիկ են և հասկանում են, որ ամեն տեսակ խժդժումներ և հեղափոխություններ, էն ոգով, որ ես ինչ-որ տեղ զգում եմ, ոչ մի լավ բանի չի բերի»: Մյուս հարցին, թե՝ Ծառուկյանի շարժումն ինչի՞ է բերելու, հատկապես որ Դուք թիրախներից մեկն եք, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Ո՞վ է թիրախ»: Լրագրողի դիտարկմանը, թե՝ «ասում են՝ Դուք Գագիկ Ծառուկյանի, Հովիկ Աբրահամյանի թիրախն եք», ոստիկանապետն արձագանքեց. «Ես չգիտեմ, թե դա ում ֆանտազիան է: Ես թիրախ երբեք չեմ լինում, ես թիրախավորում եմ»: Անդրադառնալով եռյակի գործողություններին և պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ քաղաքական թեժ աշուն չեղավ, գուցե պատճառն այն էր, որ ոստիկանապետի ասած «սառը ցնցուղի՞ց» վախեցան, Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց. «Չէ, երևի եղանակներից էր, տաք չի եղել»: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր