«Էբոլա»-ն շարունակվում է տարածվել. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է, որ չնայած գործադրված ջանքերին` Հարավային Աֆրիկայում «Էբոլա» վիրուսը շարունակվում է տարածվել:
Խնդիրն այն է, որ Լիբերիայում, Սյերա-Լոենեում եւ Գվինեայում քաղաքացիները խոչընդոտում են մասնագետների աշխատանքին` թույլ չտալով բուժօգնություն ցուցաբերել հիվանդներին: Բացի այդ, մարդիկ ճիշտ չեն իրականացնում մահացածների հուղարկավորությունը:
ԱՀԿ-ի տվյալներով, վերոնշյալ երեք երկրներում վիրուսի զոհ է դարձել արդեն 6,3 հազար մարդ: