1352 դիտում
15:47 29-08-2014
Էբոլա վիրուսով կարող է վարակվել 20.000 մարդ. ԱՀԿ
Mignews-ի հաղորդմամբ՝ Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի բռնկման պատճառով մահաբեր վիրուսով կարող է վարակվել ավելի քան 20.000 մարդ: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
Վերջինիս հաղորդմամբ՝ վարակվածների թիվը կարող է քառակի մեծ լինել պաշտոնապես հայտարարված 3000 վարակակրից: ԱՀԿ-ն ավիաընկերություններին կոչ է արել վերսկսել առավել կարևոր չվերթները տարածաշրջանում, քանի որ տեղաշարժի սահմանափակումները սպառնում են համաճարակի դեմ պայքարին:
Ներկա դրությամբ Էբոլա վիրուսը Լիբերիայում, Սիերա Լեոնեում, Գվինեայում ու Նիգերիայում արդեն իսկ խլել է 1552 մարդու կյանք: ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնական Բրյուս Էյլվարդը հայտարարել է, որ իրենք ակնկալում են, որ վարակվածների թիվը կհասնի 20.000 մարդու:
ԱՀԿ-ն առաջարկում է 489 միլիոն դոլար հատկացնել Էբոլա վիրուսի դեմ պայքարի համար: Կամպանիան տևելու է 9 ամիս, դրանում պետք է ներգրավվի 750 միջազգային և 12.000 տեղաբնակ մասնագետ: ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ընդգծում են, որ սա ողջ պատմության ընթացքում Էբոլայի ամենամասշտաբային համաճարակն է:
Այն արդեն իսկ առնչվել է ավելի քան 2600 մարդու: Էբոլա վիրուսից ամենաշատը տուժել է Լիբերիան, ուր տարեսկզբից վիրուսի պատճառով մահացել է 624 մարդ:
Նմանատիպ նյութեր
5381 դիտում
17:26 27-07-2014
Ամերիկացի բժիշկը վարակվել է Էբոլա վիրուսով
2657 դիտում
23:50 02-08-2014
Էբոլա վիրուսով վարակված բժիշկը ժամանել է ԱՄՆ
3406 դիտում
22:22 12-08-2014
Իսպանիայում մահացել է Էբոլա վիրուսով վարակված քահանան
Այս բաժնից
964 դիտում
18:25 24-12-2024
Էրդողանը և Ալիևն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին
1180 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2970 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում