6914 դիտում
13:41 25-07-2017
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Նյու Յորքից ժամանած ՄԱԶԾ-ի փորձագետներին
Հուլիսի 24-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Նյու Յորքից ժամանած ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի Կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման և քաղաքականության մշակման աջակցության փորձագետներին:
Պատվիրակության այցի նպատակն էր ծանոթանալ ՀՀ կողմից ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ազգայնացման գործընթացին, աջակցել ԿԶՆ-ների իրականացման ճանապարհային քարտեզի և բարեփոխումների օրակարգում ընդգրկված համապատասխան ռազմավարական փաստաթղթերի մշակմանը:
Նախարարի տեղակալ Հովակիմյանը ներկայացրեց ՀՀ կողմից «Կայուն զարգացման 2030 օրակարգ»-ի իրակացման համար որդեգրած ռազմավարությունը՝ հիշատակելով ՀՀ ակտիվ ներգրավվածությունը և արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ-ի կառույցների հետ Հազարամյակի մարտահրավերների նպատակների իրականացման գործընթացի ընթացքում:
Ծանոթություն. Կայուն զարգացման նպատակների 2030 օրակարգը ընդունվել է ՄԱԿ–ի 2015թ. գագաթաժողովի ընթացքում, որն ուժի մեջ է մտել 2016թ. հունվարի 1-ին: Այն ներառում է 17 նպատակ, որոնք իրենց հերթին կազմված են 169 թիրախից՝ ներառելով մեր առօրյա կյանքի բոլոր ոլորտները՝ աղքատության հաղթահարում, տնտեսական համաչափ զարգացում, առողջապահություն, կրթություն, բնապահպանություն և այլն: Այն համարվում է Հազարամյակի մարտահրավերների նպատակների տրամաբանական շարունակությունը:
Նմանատիպ նյութեր
1158 դիտում
16:12 10-12-2014
Նյու-Յորքից լավ քաղաք չկա. Ռաուլ
3147 դիտում
14:45 06-12-2016
Թրամփի դուստրը՝ Իվանկան իր ամուսնու հետ Նյու Յորքից կտեղափոխվի Վաշինգտոն
Այս բաժնից
1207 դիտում
14:40 31-01-2025
Այսօր հրապարակված տեսանյութն իրականում ահազանգ է, որ Սյունիքի հանձնման գործընթացն արդեն մեկնարկել է
808 դիտում
13:59 31-01-2025
Երևանի ավագանին ընդունել է որոշումը. 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ