Բաքվի մետրոյում կանայք ծեծել են իրար
                        Այսօր Բաքվի մետրոյում կանայք ծեծկռտուք են սարքել, հայտնում է Anspress-ը: Կայարաններից մեկում մետրոյի վագոն մտնելիս մի կին  հրել է մյուսին: 
Վերջինս էլ, անպատասխան չմնալով, հայհոյել է եւ ապտակ հասցրել: Կանայք սկսել են կռվել: Հայհոյանքն ու ծծեկռտուքը շարունակվել է նաեւ  վագոնից դուրս: Ուղեւորներին հաջողվել է  բաժանել նրանց:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

