211652_close_icon

Աստված որևէ ազգանուն կամ որևէ լիդեր չի շնորհում ժողովուրդներին. Ժամանակ

views-count1628 դիտում article-date 09:51 10-12-2014
«Ժամանակ» թերթը գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախօրեին Գյումրիում հայտարարել է, որ Ծառուկյան ազգանունն Աստված է տվել հայ ժողովրդին, և ինքը սրբությամբ պահելու է այն: Սրան զուգահեռ՝ Ծառուկյանը հայտարարել է, որ համաժողովրդական շարժումը ծավալվում է և թափ է հավաքում: Ժողովրդավարական համակարգերում և հասարակարգերում, ժողովրդավարական մշակույթներում Աստված որևէ ազգանուն կամ որևէ լիդեր չի շնորհում ժողովուրդներին կամ հասարակություններին: Նման համակարգերում Աստված մարդկանց ինչ-որ մեկի անունը կամ ազգանունը տալու փոխարեն, կյանք է տալիս և բանականություն, ըստ որի նրանք ընտրություն են կատարում և քաղաքական գործունեության մեջ մասնավորապես ընտրում են իրենց լիդերներին, անհատների կամ խմբերի են ընտրում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր