2958 դիտում
08:45 10-12-2014
Մի ազատամարտիկի պատմություն. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
Ազատամարտիկ Արմեն Մկրտչյանը երկուշաբթի օրը պետք է Արթիկից գնար Երևանի հիվանդանոց՝ ստուգման, սակայն չկարողացավ, որովհետև 1000 դրամ չուներ մայրաքաղաք հասնելու համար: Սրտի արատին, երիկամների հետ կապված առողջական խնդիրներին գումարվել է սոցիալական հոգսը: Ծայրաստիճան աղքատությյան մեջ գտնվող ագատամարտիկի ընտանիքը ամեն անգամ անօթևան մնալու փաստի առաջ է կանգնում: Հիմա, էլ կնոջ և երկու անչափահաս դոատրերի հետ ապրում են վարձով բնակարանում՝լույսից ու ջեռուցումից զրկված, քանի որ գումար չեն ունեցել կոմունալ պարտքերը մարելու:
Այսօր, ինչպես ամեն ամիս, ընտանիքի հիվանդ հորը անհանգստացնում է մի հարց՝ որտեղի՞ց պետք է գտնի գումար՝ բնակարանի վարձը մուծելու համար, «եթե հիմա վարձը չկարողանանք տալ, դրսում կմնանք: Երկու անչափահաս աղջիկներ ունի՝ 1 տարեկան երկու ամսական և չորս տարեկան»: Իր առողջական խնդիրների մասին քիչ է խոսում, միայն խնդրում է մի տանիք՝ «մի փտած դոմիկ», որ երեխաները գլխներին ծածկ ունենան: Սոցիալական խնդիրնեը հիմնականում «առռղջություն չունենալու» պատճառով են՝ Արթիկում համարյա աշխատավայր չկա, միակ աշխատատեղը քարի հանքն է, որտեղ աշխատելու համար ամուր առողջություն է պետք:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 17 տարեկան պատանի Արմեն Մկրտչյանը արցախյան պատերազմի մասին լսելիս ցանկացել է կամավոր զինվորագրվել, հայրենիքը պաշտպանել, մասնակցել է պատերազմի ամբողջ ընթացքին, սակայն նաև իր ջանքերով ամրագրված հաղթանակից հետո նրան մնացել են պատերազմի հետևանքով առաջացած առողջական խնդիրները և անօթևանի ճակատագիրը: Հունվարի 14-ին՝ Ֆիզուլիի գրավման ժամանակ, թշնամին կրակել է ձեռքին, ձեռքը չի աշխատում, գնդակը մինչև հիմա էլ ձեռքի մեջ է, կան նաև երիկամների հետ կապված առողջական խնդիրներ:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1033 դիտում
16:00 22-01-2024
ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվամբ
Այս բաժնից
1378 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7765 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով