Չեչնիայում այրել են ահաբեկիչների հարազատների տները
                        Չեչնիայի Յանդի գյուղում դիմակավորված անձիք այրել են ահաբեկիչների հարազատների մի քանի տուն: Ականատեսների վկայությամբ՝ նրանք բենզին են լցրել տների վրա, իսկ սեփականատերերին չեն  թույլատրել տներից հանել անհրաժեշտ իրերը: Մի տան մեջ էլ ռումբ է  գործի դրվել: 
Ավելի վաղ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հայտարարել էր, որ դեկտեմբերի  չորսին Գրոզնիում տեղի ունեցած բախումների մասնակից-ահաբեկիչների հարազատների տներն այրվելու են: Հիշեցնենք, որ բախումների հետեւանքով  առնվազն 10 ոստիկան էր սպանվել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

