Չեչնիայում կրկին ահաբեկիչների հարազատների տներ են քանդել
Չեչնիայի հանրապետությունում քանդել են եւս հինգ ահաբեկիչների հարազատների տները: Ընդհանուր առմամբ դեռեւս 15 տուն է ոչնչացվել: Տների մի մասը հողին են հավասարեցրել, մի մասն էլ՝ այրել:
Հիշեցնենք, որ նման հրաման էր արձակել նախագահ Ռամզան Քադիրովը՝ հայտարարելով, որ Գրոզնիում ոստիկանների սպանությունը կազմակերպած ահաբեկիչների ընտանիքների տները պետք է քանդվեն: Որոշման դեմ բողոքի ալիք է բարձրացել: