Կլոր սեղան՝ Վլադիմիր Գասպարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Աշոտյանի եւ Օմբուդսմենի մասնակցությամբ
Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, առաջին անգամ կլոր սեղանի ձևաչափով Օմբուդսմենը և բարձրաստիճան յոթ պաշտոնյաներ համատեղ կքննարկեն երկրում մարդու իրավունքների խնդիրները:
Կլոր սեղանի հրավիրյալներն են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:
Կլոր սեղան-քննարկմանն անմիջապես կհաջորդի Տնտեսական իրավունքների համաժողովը: Յուրաքանչյուր տարի Օմբուդսմենն առանձնացնում է տվյալ շրջանի ամենաէական թեման, և այդ է պատճառը, որ այս տարվա հիմնական քննարկման առարկան տնտեսական իրավունքներն են: