211652_close_icon
views-count939 դիտում article-date 22:53 09-12-2014

Մեքսիկայի հայ համայնքներն ընդգրկվել են ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի կազմում

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի խնդրանքին ընդառաջ` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից առանձնացվել են Մեքսիկայի հայ համայնքները և ընդգրկվել ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի կազմի մեջ` հաշվի առնելով նաև Մեքսիկայի ու Կալիֆորնիայի հայ համայնքների փոխադարձ սերտ առնչություններն ու Մեքսիկայի աշխարհագրական դիրքի նպատակահարմարությունը: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը:

Նմանատիպ նյութեր