«Էյր Արմենիա»-ն կվերսկսի ուղևորափոխադրումները. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ դեկտեմբերի 20-ին հայկական ավիափոխադրող «Էյր Արմենիա» ընկերությունը կվերսկսի ուղևորափոխադրումները: Այս մասին հայտնել է ընկերության մարքեթինգի մենեջեր Սիրական Համբարձումյանը:
Նա տեղեկացրել է, որ շուտով «Էյր Արմենիան» կկազմակերպի չվերթներ՝ նաև նոր ուղղություններով, որոնց մասին հնարավոր կլինի խոսել արդեն հաջորդ շաբաթ: Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսին «Էյր Արմենիան» դադարեցրել էր ուղևորափոխադրումները՝ պայմանավորված «Ռոսաէրոնավիգացիայի» նկատմամբ ունեցած պարտքերով: