987 դիտում
21:45 09-12-2014
«Dasaran.am»-ը մի շարք դպրոցներ է այցելել
Հայաստանում եւ Արցախում կրթության ոլորտի զարգացումը, հատկապես՝ հանրակրթական դպրոցներում աշակերտների ակտիվության եւ ներգրավվածության աճը, մշտապես եղել եւ մնում է «Dasaran.am» կրթական ծրագրի ուշադրության կենտրոնում: «Dasaran.am»-ն իր նախաձեռնած բազմաթիվ ու բազմատեսակ միջոցառումներով, հետաքրքիր մրցույթներով եւ յուրօրինակ նախագծերով շարունակում է նպաստել կրթություն-ժամանակակից տեխնոլոգիա-աշակերտ գաղափարական կառույցի ներդաշնակեցմանը:
«Dasaran.am»-ի ավանդական, սակայն նոր երանգավորում ունեցող նախաձեռնության՝ «Դուել» ինտելեկտուալ խաղի միջոցով աշակերտները «մենամարտում են» պատմության, աշխարհագրության, գրականության, մաթեմատիկայի եւ մյուս ոլորտներում: Դպրոցում լավագույն արդյունքներ գրանցած աշակերտներն արժանանում են վաստակած պարգեւների, որոնք անակնկալ այցով տեղ է հասցնում «Dasaran.am»-ի թիմը:
Այսպես, իր այս նախաձեռնության շրջանակներում «Dasaran.am»-ի թիմն անակնկալ այց կատարեց Հրազդանի թիվ 10, Վաղարշապատի թիվ 2 եւ Արտաշատի ավագ, ինչպես նաեւ Աբովյանի թիվ 7, Երեւանի թիվ 56, 51, 121, 162, 171 եւ թիվ 11 հիմնական դպրոցներ՝ ընդհանուր առմամբ հանրակրթական տասը դպրոց:
«Dasaran.am»-ցիներն իրենց այցերի ընթացքում չմոռացան նաեւ նշված դպրոցների մյուս աշակերտներին՝ նրանց սովորական օրը տոնականի վերածելով «Դուել» խաղի արտացանցային (“off-line”) տարբերակի միջոցով: Այդ բոլոր դպրոցներում աշակերտները մեծ ոգեւորությամբ պատասխանում
էին հնչեցվող նորանոր հարցերին եւ խաղի ավարտին նրանցից առավել ակտիվներն արժանանում էին խրախուսական նվերների:
«Dasaran.am»-ի թիմի այցերին ուղղված դրական եւ ջերմ արձագանքները կրկին հավաստում են, որ այս նախաձեռնությունը լիարժեքորեն ծառայել է իր նպատակին: «Անակնկալ կերպով ներս մտնելով դասարան եւ հայտարարելով հաղթող աշակերտի անունը՝ «Dasaran.am»-ի թիմը ոչ միայն արժանի պարգեւն է մատուցում առավել շնորհալի աշակերտին, այլեւ ազդակ դառնում դասընկերների միջեւ դեպի կատարելության տանող առողջ մրցակցության առաջացման համար»,-նշեց «Dasaran.am» կրթական
ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը:
Այս նախաձեռնությունը, որի աջակիցը դարձավ «Ferrero» ընկերությունը, աշակերտների շրջանում նպաստում է նաեւ գիտելքիների ընդլայնմանը եւ հղկմանը, քանզի, ինչպես ամփոփեց իր խոսքը Սուրեն Ալոյանը՝ «... գիտելիքն ուժ է, իսկ նորանոր անակնկալ այցերը հանրակրթական դպրոցներ դեռ առջեւում են»:
Հիշեցնենք, որ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքերով:
Նմանատիպ նյութեր
1775 դիտում
21:00 25-04-2019
Լոռու մարզի դատախազության դատախազներն այցելել են մարզի մի շարք դպրոցներ
1159 դիտում
19:23 18-07-2024
Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ
Այս բաժնից
646 դիտում
22:55 30-10-2024
Հակոբ Արշակյանը մասնակցել է կանանց դերի մասին պանելային քննարկման
571 դիտում
22:43 30-10-2024
Իսպանիայում ջրհեղեղից տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան․ ԱԳՆ խոսնակ
598 դիտում
22:18 30-10-2024
Հայտարարվել է ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների նախագծերի մրցույթ․ ՏԿԵՆ