Դեկտեմբերի 14-ին՝ համայնքի ղեկավարի ընտրություններ. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ դեկտեմբերի 14-ին համայնքի ղեկավար ընտրող 26 համայնքներից 11-ում ինքնաբացարկի փուլից հետո մնացել է մեկական թեկնածու, բոլորը համայնքի գործող ղեկավարներ: Նրանցից ինը հանրապետական է, երկուսը՝ անկուսակցական:
26 համայնքում առաջադրված 46 թեկնածուներից 28-ը ՀՀԿ-ից են, 13-ը անկուսակցական, մեկը՝ ՀՅԴ-ից: Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար գրանցվել է 4 տեղական կազմակերոպություն, որից երկուսը «Համաչափ զարգացում համայնքային զարգացման» և «Աբովյանի ուսանողական խորհուրդ» ՀԿ-ները, ԲՀԿ-ամերձ կազմակերպություններ են:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


