Զանգակատուն և Վերին Գետաշեն համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ
2018 թվականի հոկտեմբերի 21-ին Արարատի մարզի Զանգակատուն և Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:
Այս մասին որոշման նախագծերը հաստատվեցին կառավարության այսօրվա՝ հուլիսի 19-ի նիստում:
Ըստ հիմնավորման, Զանգակատուն համայնքի ղեկավար Էմին Սահակյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի դեկտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում և 2018 թվականի հունիսի 11-ին հրաժարական է ներկայացրել:
Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը 2018 թվականի մայիսի 29-ին հրաժարական է ներկայացրել՝ առողջական վիճակի վատթարացման հիմնավորմամբ: