Հայաստանի և Եվրամիության միջև կշարունակեն զարգանալ առողջ հարաբերություններ. Ըմայըս Մորզ. 168 ժամ
«168 Ժամ» թերթը գրում է, որ ըստ Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան Ըմայըս Մորզի՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ավելին են, քան պարզապես փողը:
Նա հույս է հայտնել, որ անգամ Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանի և Եվրամիության միջև կշարունակեն զարգանալ առողջ հարաբերություններ:
Ինչպես կազդի ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների վրա, և արդյոք Եվրամիությունը պատրաստ է սերտացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան, հյուպատոս Ըմայըս Մորզը ասել է նաև, որ Եվրամիությունը սպասում է Հայաստանի պատասխանին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: