211652_close_icon
views-count661 դիտում article-date 22:02 09-09-2026

ՀՀ-ի և Տաջիկստանի միջև վստահության վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Համոզված եմ, որ Հայաստանի և Տաջիկստանի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

Նմանատիպ նյութեր