Mercedes-ը բախվել է Ադրբեջանի պետական նավթաընկերության շենքին
                        Mercedes մակնիշի 10 VG 510 պետհամարանիշերով  ավտոմեքենան այսօր բախվել է Ադրբեջանի  պետական նավթաընկերության շենքին, հայտնում  է  Lent.az-ը: 
Վարորդ 24-ամյա Էլման Յադիգյարովը կորցրել է մեքենայի կառավարումը եւ բախվել ընկերության մուտքի դարպասներին: Յադիգյարովը  մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: 
Ավտովթարի փաստով ոստիկանությունը քննություն է իրականացնում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

