211652_close_icon

Ալիևը դատապարտել է Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքին ՌԴ հարվածը. Զելենսկի

views-count1015 դիտում article-date 18:24 14-11-2025
 
Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ և շնորհակալություն հայտնել Ադրբեջանի աջակցության և ցավակցությունների համար:

Նա նշել է, որ երեկ գիշեր Ռուսաստանը Ուկրաինայի դեմ հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր և բալիստիկ հրթիռներ է օգտագործել: Ցավոք, ավերածություններ և վնասներ են եղել, այդ թվում՝ Ադրբեջանի դեսպանատանը: Զելենսկին ընդգծել է, որ Ալիևը դատապարտել է հարվածը և նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռուսները թիրախավորում են դեսպանատան շենքը և Ադրբեջանի հետ կապված այլ օբյեկտներ:

«Մենք նաև քննարկել ենք երկկողմ հարաբերությունները և գործընկերության զարգացումը։ Այժմ կանաչ լույս է բացվում համագործակցության բոլոր ոլորտների համար։ Ներուժը մեծ է, և մենք մտադիր ենք այն իրացնել», – նշել է Զելենսկին։
 

Նմանատիպ նյութեր