Իրանը միջուկային հարցով նոր բանակցային փուլ կմտնի ճանապարհային քարտեզով
Իրանի արտգործնախարարի խորհրդական Դավուդ Մուհամմադ Նեյան հայտարարել է, որ Իրանը «վեցյակի» հետ միջուկային հարցով նոր բանակցություններին ներկայանալու է ճանապարհային քարտեզով:
Հանդես գալով Իրանի Համդան քաղաքի ուսանողների առջև՝ նա նշել է, որ բանակցային նոր փուլը վերջնականապես ցրելու է բանակցող կողմերի միջև մնացած տարաձայնությունները և հաստատել, որ իրանական կողմը ձգտելու է երկարաձգել բանակցությունները, որպեսզի հասնի իր պահանջների կատարմանը: