Վառվել են Նյու Յորքի հայտնի տոնածառի լույսերը. տեսանյութ
                        ԱՄՆ-ում վառվել են ամենահայտնի՝ Նյու Յորքի «Ռոքֆելլերյան կենտրոնի» հարեւանությամբ գտնվող տոնածառի լույսերը: Այս տարի 26-մետրանոց տոնածառը զարդարում են 45 հազար լույսեր: Գագաթին, ինչպես վերջին տասը տարում, տեղադրվել է  250 կիլոգրամանոց աստղ՝ զարդարված Swarovski քարերով: 
Տոնական արարողությանը ելույթ են ունեցել Մրայա Քերին եւ բրոդվեյան մյուզիքլների աստղերը: Ամեն տարի այդ շոուն գրավում է տասնյակ հազարավոր քաղաքացիների:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


