Ռոնալդուի բոլոր 200 գոլերը Իսպանիայի առաջնությունում. տեսանյութ
Մադրիդի «Ռեալ»-ը հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Սելտա»-ի դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ և Իսպանիայի առաջնություններում իր խփած գոլերի ընդհանուր թիվը հասցրեց 200-ի: Նման արդյունքի հասնելու համար պորտուգալացուն անհրաժեշտ եղավ 178 խաղ, ինչը բացառիկ ցուցանիշ է համարվում մրցաշարի պատմության ընթացքում:
Համեմատության համար նշենք, որ 200 գոլի սահմանը հատելու համար Թելմո Սարային անհրաժեշտ էր եղել անցկացնել 219 խաղ, Մեսսիին՝ 235, իսկ Դի Ստեֆանոյին՝ 250: