Ռուսաստանն արժանի է ԵՄ-ի վերաբերմունքին. Մերկել
                        Եվրամիության վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ, որը պայմանավորված է  ուկրաինական ճգնաժամով, արդարացի է,-հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: 
Die Welt-ը գրում է, որ Մերկելի խոսքով՝ չի կարելի անհետեւանք թողնել այն հանգամանքը, որ Մոսկվան ոտնահարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքները: 
«Ռուսաստանը խնդիրներ է ստեղծում նաեւ եւս երկու պետության՝ Մոլդովայի եւ Վրաստանի համար՝ Աբխազիայի եւ Ղրիմի հանդեպ դիրքորոշման  պատճառով: Ռուսաստանը փորձում է այս պետություններին կախման մեջ պահել իրենից»,-ասել է Մերկելը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

