Երկրաշարժ՝ Ինդոնեզիայում
                        Ինդոնեզիայի հարավային ափերի մոտ  6,0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է Սաումլակի քաղաքից  222 կմ հեռավորության վրա: 
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն դեռեւս չի հաղորդվում: Ցունամիի հնարավոր վտանգի մասին չի հայտարարվել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

