Պրեմիեր լիգա. «Արսենալ»-ը զիջեց «Սթոք Սիթի»-ին. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Արսենալ»-ը արտագնա մրցավեճում 2:3 հաշվով պարտվեց «Սթոք Սիթի»-ին: Կրաուչի, Կրկիչի և Ուոլթերսի դիպուկ հարվածներից հետո թիմերը ընդմիջման գնացին 3:0 հաշվով: Երկրորդ խաղակեսում Կասորլայի և Ռեմսիի գոլերից հետո «Արսենալ»-ին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը,սակայն պարտությունից խուսափել չհաջողվեց:
15 խաղից հետո «զինագործները» գտնվում են 6-րդ տեղում, իրենց ակտիվում ունենալով 23 միավոր: «Սթոք Սիթի»-ն 18 միավորով 12-րդ տեղում է:
[b]«Սթոք Սիթի» - «Արսենալ»՝3:2[/b]
Գոլեր՝ Կրաուչ 1՛, Կրկիչ 35՛, Ուոլթերս 45՛ - Կասորլա 68՛ (11մ), Ռեմսի 70՛