Պրեմիեր Լիգա. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը զիջեց «Սթոք Սիթի»-ին. տեսանյութ
Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում առաջնության գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ձախողվեց «Սթոք Սիթի»-ի հետ խաղում: Մոյեսի թիմը 1:2 հաշվով զիջեց մրցակցին: Հանդիպման հերոսը դարձավ «Սթոք Սիթի»-ի հարձակվող Չարլի Ադամը, ում խփած երկու գնդակները հաղթանակ բերեցին իր թիմին:
Այս պարտությունից հետո մանկունիանցիները մրցաշարային աղյուսակում շարունակում են զբաղեցնել 7-րդ տեղը
«Սթոք Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»`2:1
Գոլեր` Ադամ 38', 52' – վան Պերսի 47'