1370 դիտում
16:06 06-12-2014
Ոստիկանությունում Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ կայացել է աշխատանքային խորհրդակցություն
Դեկտեմբերի 6-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:
Քննարկվեցին Ամանորին նախորդող շրջանում օպերատիվ իրավիճակի վերահսկման խնդիրներ, որոնց նպատակը գույքային հանցագործությունների, մարմնական վնասվածք հասցնելու, ոգելից խմիչքի ազդեցության տակ կատարվող հանցարարքների կանխարգելումն է:
Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներին կարգադրեց շուրջօրյա ուժեղացված ծառայություն իրականացնել հասարակական վայրերում, առևտրի խոշոր կենտրոններում, փողոցներում, բակերում, բոլոր այն տարածքներում, որտեղ հնարավոր է հանցամիտ տարրերի նախատոնական ակտիվացում:
Ճանապարհային ոստիկանությանը հրահանգվեց բացառիկ անհանդուրժող լինել անսթափ վիճակում ավտոմեքենա վարողների հանդեպ և կանխել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման ցանկացած նման դրսևորում:
Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներին ցուցում տվեց կանխարգելիչ և նախականխման միջոցառում ների ընթացքում սերտորեն համագործակցել քաղաքացիների, շահագրգիռ կառույցների ու կազմակերպությունների հետ՝ համատեղ ու ողջ ծավալով իրականացնելու առաջադրված խնդիրները, որպեսզի որևէ հանցարարք ու միջադեպ չխաթարի գեղեցիկ ու լուսավոր տոնը:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1280 դիտում
13:37 20-02-2014
Խորհրդակցություն՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ. տեսանյութ
79843 դիտում
20:49 09-07-2018
Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի փաստաբանը մեկնաբանություն է արել
Այս բաժնից
1303 դիտում
21:26 02-01-2025
Արամ Ա Վեհափառ Հայրապետը Լիբանանում պապական նվիրակի հետ է հանդիպել
1159 դիտում
19:54 02-01-2025
Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն