Շվեյցարացին ազատվել է իսլամիստների գերությունից
                        Երկու տարի  առաջ «Աբու-Սայաֆ» խմբավորման իսլամիստների կողմից առեւանգված շվեյցարացուն հաջողվել է  փախչել: 
Լորենցո Վինչեգերան կարողացել է փախչել, երբ իսլամիստների եւ Ֆիլիպինների զինված ուժերի միջեւ  գնդակոծություն է տեղի ունեցել: Լորենցոյի եւ նրան պատանդ վերցրած իսլամիստների միջեւ բախում  է տեղի ունեցել, ինչի հետեւանքով Լորենցոն վիրավորվել է: 
Նրան գտել էին ֆիլիպինցի զինվորականները եւ տեղափոխել հիվանդանոց: Նախկին գերին կենսաբան է: Ֆիլիպիններ էր ժամանել հազվագյուտ թռչուններին ուսումնասիրելու համար եւ առեւանգվել 2012 թվականի փետրվարին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

