2303 դիտում
15:50 24-10-2014
23-ամյա Արսենը, թեև գերությունից ազատվել է, բայց փորձություններից՝ ոչ. հիմա էլ ամբողջ մարմնի վրա վերքի նման բշտիկներ են հայտնվում
Ադրբեջանում այս տարվա մարտի 7-ին գերի ընկած եւ ապրիլի 10-ին հայկական կողմին վերադարձված 23-ամյա Արսեն Խոջոյանը թեեւ գերությունից ազատվել է, բայց փորձություններից չի ազատվում: Նա շուրջ 1 ամիս է, հիվանդանոցում է: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մայրը` տիկին Սվետան:
Մոր խոսքով, որդու ամբողջ մարմնի վրա վերքի տեսքով բշտիկներ են տարածվում, ինչի հետեւանքով 1 ամիս է ինչ հիվանդանոցում բուժում է ստանում:
«Երեկ եմ հետը խոսել, ասաց, որ թեւերի վերքերը անցել են, բայց ոտքերինը՝ դեռ ոչ: Բժիշկներն ասում են, որ դա «վուլգար փսորիազ» հիվանդությունն է»,- մանրամասնեց Արսենի մայրը:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Արսեն Խոջոյանի առողջականն օր-օրի վատանում է: Հարազատները կասկածներ ունեն, որ գերության ընթացքում նրան էլ են դիզվառելիք ներարկել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա հորաքույրը՝ Հեղինե Խոջոյանը:
Նա նշել էր, որ տղայի ոտքերը շատ դժվարությամբ են գործում: «Ոտքերը քաշվում են, ինքը շատ թույլ է, ուռչում է, շնչառությունը չի բավականացնում, քթից արյուն է գալիս: Կասկածներ ունենք, որ նրան էլ են դիզվառելիք ներարկել: Բայց դիզվառելիքի մեջ, քանի որ յուղային մաս կա, այն արյան մեջ 40 օր արյան կարգում ցույց չի տալիս: Հիմա 40 օրը անցնի, որ տեսնենք, նրա՞ն էլ են ներարկում արել, թե՞ ոչ»,- ասել էր Հեղինե Խոջոյանը: Միաժամանակ ավելացրել, որ Արսենը ապրելու հույսեր չունի: «Հորս` Մամիկոն Խոջոյանի թաղման օրը, Արսենը եկավ, մտավ պապայի մոտ, ասաց. «Է՜, Մանուկ ապի, քեզանից հետո էլ հերթը իմն է»: «Մխկուտը գցեց սիրտս, ջանիս ցավ տվեց»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը թեեւ լրատվամիջոցներին չէր հայտնել, բայց նրան գրեթե ամեն օր ծեծել էին գերության մեջ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը: Միաժամանակ ավելացրել, որ ոչ թե խոշտանգել են, այլ ծեծել: «Ես իր հետ եմ զրուցել: Ասում է՝ ծեծում էին, որ դիրքերից զինվորական ինֆորմացիա հաղորդեր, բայց նա զինվորական ոչ մի ինֆորմացիայի տեղյակ չէ: Բայց դե այնպես չեն ծեծել, որ հետքերը պահպանվեն: Բայց տղան շատ թույլ է, անգամ փայտ չի կարողանում կոտրել, անասուններին տիրություն անել: Ասում է նաեւ, որ հաց չի կերել՝ վախենալով, որ իրեն կթունավորեն»,- ասել էր գյուղապետը:
Նմանատիպ նյութեր
4533 դիտում
12:20 11-04-2014
Գերությունից վերադարձած Արսենի հարազատները թեև շատ ուրախ են, բայց դեռ հարսանիք անելու մտադրություն չունեն
1193 դիտում
18:25 16-04-2014
Գերությունից վերդարձած 23-ամյա Արսենը դուրս է գրվել հիվանդանոցից
7830 դիտում
11:35 16-05-2014
Գերությունից վերադարձած Արսենը կրկին տեղափոխվել է հիվանդանոց
Այս բաժնից
535 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
409 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
406 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել