211652_close_icon
views-count1543 դիտում article-date 09:52 06-12-2014

Խարդախների խումբը որոշակի ռեսուրս է աշխատելու բնակչության հաշվին. Գուրգեն Արսենյան. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է, որ վերջին օրերին դոլարի նկատմամբ դրամի կտրուկ արժեզրկման մասին ԱԺ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասել է, որ ՀՀ-ում մի խումբ խարդախներ իրականացնում են բնակչության կողոպուտ՝ հաշվի առնելով նախատոնական ժամանակահատվածը և հղում անելով ռուսական ռուբլու թուլացմանը: Նախատոնական օրերին ստեղծում են աժիոտաժ, բարձրացնում են դոլարի կուրսը, որպեսզի մարդիկ հիմա առնեն թանկ դոլար: Երկու շաբաթ հետո սկսվելու է նախատոնական եռուզեռը, և մարդիկ ստիպված են լինելու արդեն վաճառել թանկ գնով ձեռք բերված իրենց դոլարներն ավելի էժան գնով: Եվ այդ խարդախների խումբը որոշակի ռեսուրս է աշխատելու, ինչին տարբեր ժամանակներում մենք ականատես ենք եղել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր