Ինքնասպանության դրդելու մեղադրանքով ձերբակալվել է Ադրբեջանի հայտնի լրագրողներից մեկը
Ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմաիլովան ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից: Նրա փաստաբանի խոսքով՝ Խադիջան մեղադրվում է ինքնասպանության դրդելու մեջ:
Դատարանի որոշմամբ՝ լրագրողը դատապարտվել է երկու ամսվա ազատազրկման: Մինչ դատավճռի հրապարակումը Խադիջային հարցաքննել են նրա նախկին գործընկերոջ՝ Թուրալ Մուստաֆաեւի ինքնասպանության փորձի գործով:
Մուստաֆաեւին հոսպիտալացրել էին, քանի որ վերջինս մկնդեղ էր ընդունել: Մուստաֆաեւի փաստաբանների խոսքով՝ ինքնասպանության փորձը կապված է Խադիջայի լրագրողական գործունեության հետ:
Իսմաիլովան հայտնի է դարձել՝ Ալիեւների ընտանիքի բիզնես-նախասիրությունների մասին ռեպորտաժներ պատրաստելուց հետո: