ՌԴ քաղաքացին անձնագիրը փոխելուց «հայտնաբերել» է, որ մահացած է համարվել
ՌԴ Լիպեցկի շրջանի 45-ամյա քաղաքացին անձնագիրը փոխելուց պարզել է, որ մինչ այդ ինքը մահացած է համարվել:
Պարզվել է, որ 2013 թվականի նոյեմբերին Ելեց քաղաքում հայտնաբերվել է անձը չպարզված մի տղամարդու դի: Նա մահացել էր տուբերկուլյոզից: Անձնագրի եւ այլ փաստաթղթերի բացակայության պատճառով բնակիչներն ասել են, թե մահացածն իրենց ծանոթն է` Ալեքանդր անունով: Քննիչը Ալեքսանդրի նկարը համեմատել է մահացածի հետ եւ ենթադրել, որ բնակիչներն իսկապես ճիշտ են:
Իսկ Ալեքսանդրը անձնագիրը փոխելուց է իմացել, որ մահացած է համարվել: Հետաքննությունը պարզել է, որ մահացածի ինքնության պարզաբանումն իրականացվել է կոպիտ խախտումներով: Տարվում է քննություն: