2016 թ-ին ԵԱՀԿ-ն կգլխավորի Գերմանիան
2016 թվականին Գերմանիան կստանձնի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերևպությունը (ԵԱՀԿ): Այս մասին նախօրեին Բազելում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական նստաշրջանի ամփոփիչ ահնդիպման ավարտին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, գրում է Deutsche Welle պարբերականը:
Շտայնմայերը ԵԱՀԿ-ն բնութագրել է որպես «եվրոպական խաղաղ կարգավորումը կրող շարասյուն»: Ըստ նրա, չնայած ուկրաինական հակամարտությունը մինչ այժմ սպառնում է վերածվել միջազգային ռազմական հակամարտության, որից կարող է մեծապես տուժել Եվրոպան, սակայն առանց ԵԱՀԿ-ի ջանքերի հնարավոր չէր լինի ձեռք բերել Մինսկի համաձայնությունները:
Նշենք, որ 2015 թ-ին ԵԱՀԿ կգլխավորի Սերբիան: